Sputnik Armenia Tour Operator
Sputnik Armenia Tour Operator
May 10, 2020
🎁🎏Տարբերվող նվերներ Հռոդոսից🇬🇷 ⛵🌊Հռոդոսը Էգեյան ծովի խոշորագույն կղզիներից է, որը նաև անվանում են Միջերկրականի մարգարիտ: Առասպելի համաձայն՝ արևի աստված 👳‍♀👑Հելիոսն այնքան է հավանել կղզին, որ 300 արևային օր է նվիրել: ☀💚 👉Քանի որ ամառն առջևում է և մենք լավատես ենք 😊, ուստի՝ համոզված ենք, որ Դուք անպայման հնարավորություն կունենաք վայելելու ամառային ջերմ հանգիստը Հռոդոսում և անձամբ ծանոթանալու կղզու ողջ գեղեցկությանն ու հմայքին: ⁉Իսկ ի՞նչ է մնում հանգիստից հետո: Դե իհարկե, լավագույն հիշողություններն ու տպավորությունները, որոնք պահպանելու և մեր մտերիմների հետ կիսելու համար բերում ենք որևէ հուշ տվյալ երկրից:🛍 🎁Ստանդարտ հուշանվերներից բացի Հռոդոսում կարող եք ձեռք բերել առավել արժեքավոր և հիշվող նվերներ, ինչպես օրինակ👇 🏺ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԻՐԵՐ. Լինդոսից կարող եք գնել ժամանակակակից վարպետների կողմից պատրաստված ամենաորակյալ կերամիկական իրերը: 💄ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐ. “Olive Way” բրենդային կոսմետիկան արտադրվում է կղզում և համարվում է լավագույններից մեկը: Հռոդոսում շատ տարածված են նաև բնական օճառները: 💍💎ԶԱՐԴԵՐ. Հռոդոսի ոսկերչական խանութներից կարող եք գնել հունական վարպետների ձեռքով պատրաստված արծաթյա, ոսկյա և թանկարժեք քարերով զարդեր: 🧥ՄՈՐԹԵ ԻՐԵՐ. հաճախ զբոսաշրջիկներն ընտրում են Հռոդոս կղզին հունական մորթի գնելու նպատակով: ;) Դե ինչ, մնա տանը, որ ամռանը միասին մեկնենք հանգստի… :)