Աշխատանք

IT վաճառքի մենեջեր

Վերջնաժամկետ

30․05․2024

Գրաֆիկ

5/2

Աստուդիո ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի մասնագետի (it sales manager): Ակնկալում ենք գտնել ներկայանալի, ակտիվ, ինտելեկտուալ անձնավորության, ով վաճառքին չի վերաբերվում որպես երկրորդական գործի, այլ դա ընդունում է որպես լուրջ մասնագիտություն։

Առաջարկում ենք 5-օրյա և 8-ժամյա աշխատանքային ճկուն գրաֆիկ, ֆիքսված աշխատավարձ + տոկոսներ յուրաքանչյուր պատվերից + բոնուսներ եռամսյակային պլանի կատարման դեպքում: Ապահովում ենք ուսուցումը, որի տևողությունը 1 ամիս է, փորձաշրջանի ընթացքում պատշաճ վարձատրությունը, մշտական աջակցություն լավ մասնագետ դառնալու համար։

Պահանջները՝

  • հաղորդակցման գերազանց հմտություններ;
  • ռուսերենի կամ անգլերենի լավ իմացություն;
  • բանակցություններ վարելու և սեփական կարծիքը պաշտպանելու ունակություն;
  • SMM գիտելիքները կդիտվեն որպես առավելություն:

Պարտականությունները և աշխատանքի ուղղությունները՝

  • Ստեղծել հաճախորդների բազա և վերլուծել այն;
  • Կատարել զանգեր և վարել նամակագրություններ;
  • Պատրաստել պրեզենտացիաներ և կոմերցիոն առաջարկներ;
  • Կազմակերպել օնլայն և օֆլայն հանդիպումներ, վարել բանակցություններ;
  • ավելացնել տեղական պատվերների քանակը;
  • աշխատել օտարերկրյա պատվիրատուների հետ:

Դիմելու համար ռեզումեն ուղարկեք hr@astudio.am հասցեին՝ թեմա դաշտում գրելով, որ աշխատանքի համար եք դիմել։

Վիդեոբլոգի հաղորդավարուհի

Վերջնաժամկետ

30.05.2024

Կորպորատիվ վիդեո բլոգի համար փնտրում ենք հաղորդավարուհի։ Բլոգի լեզուները՝ հայերեն և ռուսերեն, որոնցից յուրաքանչյուրի համար պետք է աշխատեն տարբեր անձինք՝ ցանկալի է լեզվի կրողներ։ Նկարահանումների գրաֆիկը ազատ է, ժամերը կհամաձայնեցնենք անհատական, յուրաքանչյուր թողարկման տևողությունը 1-5 րոպե, թեմատիկան՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, it, սոց ցանցեր, տեքստերը տրամադրելու ենք մենք։ Վարձատրության չափը կքննարկենք և կհամաձայնեցնենք անհատական։

Դիմելու համար hr@astudio.am հասցեին ուղարկել 1-2 րոպե տևողությամբ վիդեո ռեզյումե։

Պարտականություններ

Գրագետ հասկանալի մատուցել այս կայքի կոնտենտը և տրամադրվող այլ նյութեր։

Որակավորումներ

Արտիստիկ կեցվածք, տեսախցիկի հետ աշխատելու փորձ։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: